«Լացիոյի» ավագ Չիրո Իմոբիլեն խոստովանել է, որ մտածում էր Իտալիայի հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին։
Սակայն հարձակվողը որոշել է մնալ հավաքականում։
«Շատ էի ցանկանում հեռանալ ազգային թիմից: Հետո զրուցեցի Ռոբերտո Մանչինիի հետ։ Հասկացա, որ դեռ պետք եմ ազգային հավաքականին։
Ես մեծ փորձ ունեմ և կարող եմ օգնել երիտասարդ խաղացողներին։ Մենք վերակառուցում ենք թիմը։ Իտալիան պետք է հաջորդ Եվրոյի և Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճի»,- մեջբերում է Իմոբիլեին RaiSport-ը։