«Յուվենտուսի» նախկին խաղացող Կլաուդիո Մարկիզիոն խոսել է այս մրցաշրջանում թիմի վատ մեկնարկի մասին.
«Խնդիրն այն չէ, որ «Յուվենտուսը» պարտվում է. կորուստներ լինում են։ Խնդիրն այն է, որ թիմի, մարզչի և ակումբի միջև անջրպետ կա։
Անգամ տասը հոգով «Յուվենտուսը» կարող էր իր խոսքն ասել «Մոնցայի» դեմ խաղում: Բայց այս «Յուվենտուսը» չի կարող խաղալ, և դա հուզիչ է:
Այս տարվա Աշխարհի գավաթի պատճառով մրցաշրջանն ըստ էության բաժանված է երկու մասի. հուսով եմ՝ նրանք չեն սպասի այս դադարին, որպեսզի փոխեն մարզչին։ Շատ նուրբ իրավիճակ է»,- ասել է Մարկիզիոն La Domenica Sportiva-ին տված հարցազրույցում: