Ուրուգվայական «Նասիոնալի» նախագահ Խոսե Ֆուենտեսը հայտարարել է, որ հարձակվող Լուիս Սուարեսը կհեռանա թիմից այս տարվա դեկտեմբերին պայմանագրի ավարտից հետո:
«Մենք այդպես պայմանավորվեցինք։ Նա մեծ ջանքեր գործադրեց մեզ մոտ գալու համար, և ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, ես սա ասում եմ, որպեսզի ակնկալիքներ չստեղծեն։
Սուարեսը հեռանում է, և նա նույնպես այդպես է ասել»,- Ֆուենտեսի խոսքերն են մեջբերում ուրուգվայական լրատվամիջոցները:
Սուարեսը հայտնի է «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Այաքսում» և «Ատլետիկո Մադրիդում» իր ելույթներով: 35-ամյա ֆուտբոլիստը «Նասիոնալ» է տեղափոխվել անցած ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով: