«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Մոլդովայից վերադարձել են սննդային թունավորումով։
Սեպտեմբերի 15-ին մանչեսթերյան թիմը Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հաղթել է «Շերիֆին» (2:0): Խաղից անմիջապես հետո ՄՅՈւ-ի պատվիրակությունը մասնավոր ինքնաթիռով վերադարձել են Անգլիա:
Հաջորդ օրը մանկունիանցիների 12 ներկայացուցիչներ (ֆուտբոլիստներ և ադմինիստրատիվ անձնակազմի աշխատակիցներ) իրենց վատ են զգացել, հայտնում է The Sun-ը։
Մի քանի խաղացողներ բաց են թողել ուրբաթ կայացած մարզումը, նրանցից ոմանք սկսել են մարզվել շաբաթ օրը, իսկ մյուսները չեն կարողացել մարզվել նույնիսկ հաջորդ օրը։
Ակումբը փորձում է պարզել, թե ինչն է թունավորման պատճառը՝ սնունդը Քիշնևո՞ւմ, թե՞ ինքնաթիռում։