«Փյունիկի» հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Metaratings-ին տված հարցազրույցում նշել է, որ իր հետ կապ են հաստատել Ռուսաստանի ակումբներ, սակայն նա որոշել է կարիերան շարունակել հայկական ակումբում։
— Մինչ այստեղ տեղափոխվելս «Արարատն» էր հետաքրքրված իմ ծառայություններով, բայց ինձ դուր եկան «Փյունիկի» ենթակառուցվածքները։ Երբ 2019-ին հայտնվեցի Հայաստանի առաջնությունում, շատ տարբերակներ ունեի։ Բայց ես ուզում էի ավելի լավ ճանաչել մեր սպորտը, որպեսզի հետագայում կարողանամ օգնել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը։
Հիմա ընդմիջումից հետո որոշեցի, որ չեմ շփվելու մյուս թիմերի հետ, բացի «Փյունիկից»։ Այլ երկրներում ունեի տարբերակներ, բայց շնորհակալ եմ ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանին։ Նա ինձ թույլ տվեց մեկնել Նիդեռլանդներ ու հաճախ էր խոսում ինձ հետ, հոգեբանորեն ինձ շատ էր օգնում։ Զգում էի, որ պետք է անպայման վերադառնամ այստեղ։
-Կայի՞ն տարբերակներ Ռուսաստանից։
-Այո եղել են։ Ինձ հետ կապվել էին ակումբներ Ռուսաստանից և Ղազախստանից։