Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Նիդերլանդներից Ռուսաստան տեղափոխության մասին, որտեղ նա կարիերան շարունակել է «Կուբանում».
-2012 թվականին դու մեծ տաղանդ էիր համարվում Եվրոպայում, բայց «Այաքսից» տեղափոխվեցիր Ռուսաստանի առաջնությունը: Տարիներ անց այդ տեղափոխությունը սխալ չե՞ս համարում:
-Ոչ, քանի որ այդ տարին լավագույններից էր ինձ համար: «Այաքսը» ցանկանում էր ինձ վարձակալությամբ տրամադրել, չնայած մարզիչը համոզում էր մնալ, խոստանում էր, որ շատ խաղաժամանակ կտա դաշտում: Բայց հավաքներից հետո ինձ ասացին, որ ես կարող եմ ինձ համար այլ տարբերակներ փնտրել: Թիմերը, որոնք ի սկզբանե ցանկանում էին ինձ, արդեն իմ դիրքում նորեկների էին ձեռք բերել: Մնացել էին միայն տարբերակներ Նիդերլանդներից և «Կուբանից»: Ես ընտրություն կատարեցի «Կուբանի» օգտին : Վստահ եմ, որ ճիշտ եմ վարվել:
-Երբ տեղափոխվեցիր «Կուբան», Ռուսաստանից առաջին տպավորություններդ ինչպիսի՞ն էին:
-Երբ վայրէջք կատարեցի Կուբանի հին օդանավակայան, շուրջս նայեցի և մտածեցի, որ, հնարավոր է, սխալվել եմ ընտրության հարցում: Ինձ համար ամեն ինչ անսովոր էր, ես մեծացել և ապրել եմ Նիդերլանդներում, իսկ ռուսական մշակույթն ինձ համար անսովոր էր: Ես մշակութային շոկ ապրեցի: Ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ գլոի հեղինակ դարձա «Դինամոյի» դեմ խաղոմ՝ մրցաշրջանի մեկնարկից մեկ ամիս անց:
Հիշեցնենք՝ Օզբիլիսը ֆուտբոլային կրթությունը ստացել է «Այաքսի» ակադեմիայում, որի հիմնական թիմի կազմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին: