«Չելսին» առաջիկա օրերին կհայտարարի ակումբի մարզական տնօրենի անունը։ Քրիստոֆ Ֆրոյնդը լոնդոնյան ակումբ կտեղափոխվի «Զալցբուրգից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա թեկնածությունը, ի թիվս այլոց, հաստատել է «արիտոկրատների» նոր գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը։ «Չելսին» համաձայնեցրել է տեղափոխության բոլոր մանրամասները ինչպես Ֆրոյնդի, այնպես էլ «Զալցբուրգի» հետ։ Գործարքի պաշտոնական հաստատումը ժամանակի հարց է։
Ֆրոյնդը նպաստել է «Զալցբուրգի» մի շարք հաջող գործարքների: Այսպիսով, նրա աշխատանքի շնորհիվ ակումբում հայտնվեցին Էրլինգ Հոլանդը, Սադիո Մանեն և Դայո Ուպամեկանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոուլին «Զալցբուրգի» մարզական մոդելի երկրպագու է։