«Ինտերի» ղեկավարությունը որոշել է, որ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կլքի թիմը, եթե թիմում իրավիճակը չբարելավվի մինչև նոյեմբեր, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին միլանյան ակումբի ղեկավարները կարծում են, որ մասնագետը կկարողանա բարելավել թիմի արդյունքները՝ չնայած ոչ այդքան հաջող մեկնարկին։
Ա Սերիայի 7 տուրից հետո «Ինտերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով 5 միավոր։
46-ամյա մասնագետը միլանյան ակումբը գլխավորել է 2021 թվականի մայիսին։