Պորտուգալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, շնորհավորել է ֆուտբոլիստին կարիերայում 700-րդ գոլը խփելու առթիվ՝ համեմատելով նրան գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի կերպարի հետ:
Ռոդրիգեսն «Ինստագրամի» սթորի բաժնում հրապարակել է Ռոնալդուի լուսանկարը՝ Բոնդի կերպարով՝ ավելացնելով 700 թիվը:

34-ամյա պորտուգալացին դարձավ պատմության 6-րդ խաղացողը, որին հաջողվել է հասնել այդ ցուցանիշին: Նրանից բացի 700 և ավելի գոլ կարիերայի ընթացքում խփել են բրազիլացիներ Ռոմարիոն ու Պելեն, ավստրիացի յոզեֆ Բիցանը, գերմանացի Գերդ Մյուլերն ու հունգարացի Ֆերենց Պուշկաշը:
հոբելյանական 700-րդ գոլը Ռոնալդուն խփեց 11-մետրանոցից: Պորտուգալացին 450 անգամ աչքի է ընկել «Ռեալի» կազմում, 118 անգամ՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 95-անգամ՝ Պորտուգալիայի հավաքականի, 32 անգամ՝ «Յուվենտուսի» և 5 անգամ՝ «Սպորտինգի» կազմում: