Լա Լիգայի 6-րդ տուրի «Էլչեի» դեմ հանդիպումը, որում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց մրցակցին, կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար 335-րդն էր։
Գերմանացի դարպասապահն այս ցուցանիշով շրջանցեց Խավիեր Մասկերանոյին և արտասահմանցի ֆուտբոլիստների միջև անցկացրած հանդիպումների քանակով բարձրացավ ակումբի պատմության մեջ երրորդ տեղ։
«Բարսելոնայի» լեգեոներներից միայն երկուսն են խաղացել ավելի շատ հանդիպումներում՝ բրազիլացի Դանի Ալվեշը (408 հանդիպում) և արգենտինացի Լիոնել Մեսսին (778):
Տեր Շտեգենը «Էլչեի» հետ խաղում Իսպանիայի առաջնության չորրորդ խաղում անընդմեջ անառիկ է պահել սեփական դարպասը։