Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ռեալից» կրած պարտությունից հետո խոսել է տպավորությունների մասին: Այդ խաղում «Ռեալը» 1-2 հաշվով պարտություն է կրել.
«Մենք պարտվեցինք դերբիում, շատ կարևոր խաղ էր: Բայց մենք այդքան էլ վատ չխաղացինք: Մենք արժանի չէինք պարտության: Մրցակիցն օգտվեց իր պահերից, իսկ մենք՝ ոչ: Երբ պարտվում ես, էմոցիաները միշտ վատն են լինում: Ամբողջ 90 րոպե դժվար է հարձակվել, քանի որ մրցակիցն արագաշարժ ֆուտբոլիստներ ունի: Եթե բաց ես խաղում, նրանք կարող են ավելի շատ գոլ խփել: Շատ եմ տխրում այս պարտության համար»,- Օբլակի խոսքերն է փոխանցում Marca-ն:
6 տուրից հետո «Ռեալը» միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 18 միավոով: Երկրորդ տեղում «Բարսելոնան» է, որը 16 միավոր ունի իր ակտիվում: Եռյակը եզրափակում է «Բետիսը»՝ 15 միավորով: