«Բարսելոնայի» պաշտպան Արաուխոն մի քանի առաջարկ ունի անգլիական թիմերից։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»: Արաուխոն գրեթե համաձայնեցրել է նոր պայմանագիրը կատալոնացիների հետ։
Արաուխոյի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: