Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում Ինտերը արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց Ուդինեզեի :
5-րդ րոպեին Բարելան բացեց հաշիվը: 17 րոպե անց Շկրինյարի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց:
84-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 93-ին ձեվակերպեցին խաղի վերջնահաշիվը։
Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 31-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո Ուդինեզեն 16 միավորով առաջատար է։ Ինտերը 6-րդն է 12 միավորով։