Բրենդան Ռոջերսը շուտով կարող է հեռացվել «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է telegraph.co.uk-ը:
Մարզիչը պաշտոնանկ անելու սպառնալիքի տակ է այն բանից հետո, երբ նրա թիմը մրցաշրջանի վատագույն մեկնարկն ունեցավ 1983 թվականից ի վեր:
«Լեսթերը» Պրեմիեր լիգայի յոթ խաղում մեկ ոչ-ոքի է խաղացել և վեց պարտություն կրել: