«Չելսիի» նախկին հարձակվող Թեմի Աբրահամը, որն այժմ հանդես է գալիս «Ռոմայում», համեմատել է ԱՊԼ-ն ու Ա Սերիան։
«Այս երկու լիգաներում կա որակ, որը մյուս տեղերում չկա։ Իտալական ֆուտբոլը տատկտիկապես շատ հագեցած է։ Թիմերն ուզում են խանգարել, որ հնարավորինս շատ գոլ կարողանաս խփել։ Կարծում եմ՝ նրանք դրա վրա են կենտրոնացած, ինչը, իհարկե, բարդացնում է հարձակվողի աշխատանքը։
Մի բան, որը ես ստիպված էի արագ սովորել, տուգանային հարվածների իրավունք վաստակելն էր։ Գնդակ պահել, երբ թիմիդ պետք է շունչ քաշել, էժանագին ֆոլեր ստանալ, ինչպես մենք դրանց անվանում էինք Անգլիայում։ Նման մանրուքներ կնշեի»,- Աբրահամի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։