«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայի 6-րդ տուրում «Էլչեի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին։
«Մենք խորը կազմ ունենք, բոլորը լավ են մարզվում, յուրաքանչյուր խաղացող պատրաստ է օգնել թիմին, երբ դրա կարիքը լինի, և սա է գլխավորը: Այս մրցաշրջանն անսովոր է, հանդիպումների ժամանակացույցը շատ խիտ է, այնպես որ մենք բոլորի կարիքն ունենք: Կարևոր է, որ մենք թիմային խաղ ունենանք, ով էլ խաղադաշտ մտնի, մենք պատրաստ ենք կատարել առաջադրանքը։
Մենք ունենք ընտրության բազմաթիվ տարբերակներ: Գավաթները նվաճում է թիմը, ոչ թե մեկնարկային կազմը:
Մենք շատ հստակ պատկերացում ունենք, թե ինչպես կարող ենք խաղալ: Մենք ցանկանում ենք նախաձեռնող լինել։ Հասկանում ենք, թե ինչ պահանջներ են դրված այս ակումբում, ինչ ճնշում կա։
Նախորդ տարվա նոյեմբերից թիմն ավելի է ուժեղացել, բայց «Բարսելոնայում» աշխատելն իսկական մարտահրավեր է: Պետք է շարունակել քրտնաջան աշխատել՝ լինելով թիմ և ընտանիք։
Բալդեն հիանալի ֆիզիկական մարզավիճակում է և կարողանում է մեզ շատ բան տալ։ Զարմանալի է, որ 18-ամյա խաղացողը կարող է հանդես գալ նման մակարդակով: Մենք երեք անհավանական ձախ պաշտպան ունենք»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։