Մասիմիլիանո Ալեգրին չի կարծում, որ իրեն հեռացում է սպառնում «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից։
«Բաց եմ թողել խոսակցություններն այն մասին, որ Ալեգրիին կարող են հեռացնել։ Կարոտել էի դրանց, ինձ դրանք պակասում էին։ Ինձ գոհացնում է, որ այդ մասին խոսում են։ Մենք թիմի հետ ամեն օր հանգիստ զրուցում ու վերլուծում ենք իրավիճակը։ Ես միշտ պետք է բացատրություն տամ։
Ես պատասխանատվություն եմ կրում սրա համար։ Բայց կարիք չկա ամեն ինչ փչացնելու։ Հաղթանակից հետո քեզ գովում են, իսկ երբ պարտվում ես․․․
Գիտեք, ինչու էի կարոտել հեռացման մասին խոսակցություններին։ Մի վատ խաղ ու մամուլը գրում է․ «Ալեգրիին կարող են հեռացնել»։ Դա ծիծաղելի է։ Ես վստահ եմ մեր ապագայի հարցում, այնպես որ խաղացողներին ասել եմ․ «Ինձ մի անհանգստացրեք միջազգային դադարի ժամանակ։ Ես պիտի լիցքաթափվեմ»»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։