Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը խփվեց 59-րդ րոպեին։
Այս խաղից հետո մյունխենցիները 12 միավորով 4-րդն են, իսկ «Աուգսբուրգը» 9 միավորով՝ 11-րդը։
Տուրի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Շալկեին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Մուկոկոն։
Այս խաղից հետո «Բորուսիան» 15 միավորով առաջին տեղում է, իսկ «Շալկեն» 6 միավորով՝ 14-րդ։