Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշն անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին կապիկի հետ համեմատելուն։ Բրազիլացու հասցեին այդպես էր արտահայտվել Մարզական գործակալների իսպանական ասոցիացիայի նախագահ Պեդրո Բրավոն՝ հեռուստատեսություննեից մեկի եթերում․
«Լրջորեն, հիմարները դեռ շարունակում են մտածել, թե խնդիրը պարի մեջ է։ Պարոնայք, իսկական խնդիրն այն է, որ Եվրոպայում մեծ թիվ են կազմում ռասիստները, որոնք չեն ընդունում, երբ սեփական երկրում այլ ազգերի ներկայացուցչիչներն ավելի շատ են աչքի ընկնում»,- Ալվեշի խոսքերն է փոխանցում Football Espana-ն։
39-ամյա Ալվեշնբ իր կարիերայի ընթացքում ևս բախվել է ռասիզմի դրսևորումների Իսպանիայում։ Առաջնության խաղերից մեկի ժամանակ «Բարսելոնայի» ֆուտբոլիստի վրա բանան էին նետել, բայց Ալվեշը հանգիստ բարձրացրել էր միրգն ու կերել այն։