Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում այսօր մի շարք հանդիպումներ կկայանան։
«Բավարիան» հյուրընկալվելիս կմրցի «Աուգսբուրգի» հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 17։30-ին, իսկ մյունխենցիները դաշտ դուրս կգան հետևյալ կազմով․
«Բավարիա»․ Նոյեր, Մազրաուի, Ուպամեկանո, Դե Լիխտ, Ալֆոնսո Դևիս, Կիմիխ, Գորեցկա, Ջամալ Մուսիալա, Մյուլեր, Լերոյ Սանե, Սադիո Մանե։
Տուրի մյուս խաղում էլ Դորտմունդի Բորուսիան տանը կընդունի «Շալկե-04»-ին։ Այս խաղը ևս կմեկնարկի ժամը 17։30-ին։
«Բորուսիա»․ Մայեր Շադե, Տոմա Մենյե, Մատս Հումելս, Նիկո Շլոտերբեկ, Մարիուս Վոլֆ, Ջուդ Բելինգեմ, Սալիհ Օզջան, Յուլիան Բրանդտ, Մարկո Ռոյս, Դոնիել Մալեն, Անտոնի Մոդեստ։