Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունում է «Էլչեին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 18։15-ին, իսկ կատալոնական թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով․
«Բարսելոնա»․ Տեր Շտեգեն, Արաուխո, Դեմբելե, Պեդրի, Լևանդովսկի, Մեմֆիս, Ֆրենկի Դե Յոնգ, Կունդե, Կեսյե, Էրիկ, Բալդե։
«Բարսելոնան» 5 խաղից հետո 13 միավոր է վաստակել և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ առաջատար «Ռեալին» զիջելով 2 միավորով։ «Էլչեն» նույնքան խաղից հետո 1 միավորով եզրափակում է աղյուսակը։