19-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը, որը վերջերս վարձավճարով տեղափոխվել էր ԲԿՄԱ,նորամուտն է նշել բանակայինների կազմում և այն նշանավորել խփած գնդակով։
ՀՊԼ 8-րդ տուրի՝ «Արարատի» հետ տնային խաղում Լուլուկյանը 56-րդ րոպեին խփած գոլով հավասարեցրել է հաշիվը՝ բացելով իր գոլերի հաշիվը ԲԿՄԱ-ում։
Հիշեցնենք՝ Լուլուկյանը ԲԿՄԱ-ի շարքերը համալրել է «Ուրարտուից», որի կազմում անցկացրած 19 խաղում դարձել էր երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։