«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թուրինյան ակումբի խնդիրների մասին։
«Մենք սխալներ ենք թույլ տալիս դաշտի յուրաքանչյուր հատվածում։ Տեխնիկական սխալներ ենք թույլ տալիս, սխալվում փոխանցումների ժամանակ։ Զիջում ենք մրցակիցներին ֆիզիկապես։
Հիմա մենք վիրտուալ «Յուվենտուս» ունենք։ Ինձ դուր են եկել նորեկներ, բայց ֆուտբոլիստները դաշտում չեն։ Վերցրեք «Ինտերի» կամ «Միլանի» կազմի 5-6 խաղացողի մեկնարկային կազմից և կտեսնեք, թե ինչ կլինի։ Մենք կադրային խնդիրներ ունենք»,- Ալեգրիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
«Յուվենտուսի» կազմից վնասվածքներ ունեն Պոլ Պոգբան, Ֆեդերիկո Կյեզան, Անխել Դի Մարիան, Ադրիեն Ռաբյոն, Վոյցեխ Շչեսնին։