«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 30-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկոն», որը ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել անվճար։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրմինոն ԱՊԼ-ում մասնակցել է 5 խաղի՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։