ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լուիշ Կամպուշը խոսել է թիմի հարձակվող Լեո Մեսսիի մասին։
«Ես շատ գոհ եմ Մեսսիի խաղից։ Նրա հետ խոսել եմ երեք մրցաշրջան մնալու մասին: Այնուամենայնիվ, մենք պետք է հաղթենք ու արդյունավետ լինենք տրանսֆերային շուկայում, այլապես չենք կարողանա նման խաղացողների հետ պայմանագիր կնքել։ Սա կարող է հանգեցնել տնտեսական խնդիրների։
Ես շատ գոհ եմ Մեսսիից։ Նա «Բարսելոնայի» լեգենդ է։ Նա եկավ մեկ այլ քաղաք՝ այլ ֆուտբոլով, այլ առաջնությունում։ Նա չէր շտապում։ Այս մրցաշրջանում մենք ունենք Մեսսի, որը շարունակում է իրեն լավ դրսևորել»,- Կամպուշի խոսքն է մեջբերել Goal-ը։