Մեքսիկական «Պումաս» ակումբի պաշտպան Դանի Ալվեսը չի պատրաստվում ավարտել խաղային կարիերան։
«Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին, քանի որ դա անհնար է կանխատեսել: Թող կյանքը իր հունով գնա:
Եթե Մեսսին ինձ շրջանցի տիտղոսների քանակով, ապա կխաղամ մինչև 50 տարեկան դառնալս»,- ESPN-ի հետ զրույցում ասել է 39-ամյա Ալվեսը:
Ալվեսն ունի 46 թիմային գավաթ, Մեսսին՝ 41։