Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը գրառում է կատարել անդրադառնալով՝ իսպանական հեռուստատեսության կողմից իրեն՝ գոլերը տոնելու ժամանակ պարելու համար կապիկի հետ համեմատելու վերաբերյալ։
«Ես դարձա այլատյացության և ռասիզմի զոհ մեկ հայտարարությամբ։ Բայց ամեն ինչ երեկ չի սկսվել։ Այնուամենայնիվ, ես միշտ փորձում եմ լինել պրոֆեսիոնալ և օրինակելի քաղաքացի։ Բայց դա չի աշխատում, այն թրենդային չէ ինտերնետում, և վախկոտներին չի դրդում ագրեսիվորեն խոսել այն մարդկանց մասին, ում նույնիսկ չեն ճանաչում: Սցենարը միշտ ավարտվում է ներողություն խնդրելով և «Ինձ սխալ են հասկացել» բառերով։ Բայց ես կրկնում եմ քեզ համար, ռասիստ. «Ես չեմ դադարի պարել: Լինի դա Սամբադրոմում (փողոց Բրազիլիայում, որտեղ անցկացվում են դիմակահանդեսները), «Բեռնաբեուում» կամ մեկ այլ վայրում»,- գրել է Վինիսիուսը Twitter-ի իր էջում։