Կիպրոսի առաջնության 4-րդ տուրում «Անորտոսիսը» 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ակրիտասի» հետ։ Հյուրերը 10-րդ րոպեից խաղում էին 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր պաշտպան Իվան Սարավանջան։
29-րդ րոպեին տանտերերի խփած գոլը չեղակվեց VAR-ի միջամտությամբ։
Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ «Անորտոսիսի» կազմում փոխարինման մտավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։
47-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռեջինալդոն։ Վերջինս 3 րոպե անց դարձավ նաև ինքնագոլի հեղինակ։
Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
«Անորտոսիսը» 4 խաղից հետո 7 միավորով 4-րդ տեղում է։