Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչու թիմ չի հրավիրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատիին։
«Հուսով եմ, որ Անսուն կվերականգնի իր մակարդակը, բայց այսօր ես նրան չեմ տեսնում ցուցակում։ Հույս ունեմ, որ 30 օրից նա օպտիմալ մարզավիճակում կլինի։ Ֆաթին վստահություն ձեռք բերելու կարիք ունի։ Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Հուսանք, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Ֆաթին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 5 հանդիպում։ 19-ամյա հարձակվողը դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։