«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Բարսելոնան» կարո՞ղ է 100 միավոր վաստակել Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Կատալոնացիները մեկնարկային 5 խաղերում տարել են չորս հաղթանակ և 1 ոչ-ոքի գրանցել Թիմն այժմ ունի 13 միավոր։
«Չեմ կարծում, որ մենք կարող ենք 100 միավոր վաստակել: Ես կարող եմ սխալվել, բայց մենք կտեսնենք:
Կան մի շարք մրցակիցներ, որոնք կարողանում են մեզնից միավորներ խլել։ Շատ թիմեր կան, որոնք լավ են սկսել: Միավորներ կորցնելու հնարավորություն միշտ կա»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։ Չավի․
Սեպտեմբերի 17-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում կխաղա «Էլչեի» հետ։