ՀՊԼ 8-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։ Այս խաղում մրցակիցները չպարզեցին հաղթողին․ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Այս խաղից հետո երևանյան ակումբը 18 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Վանը» 12 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։
Նշենք, որ «Ալաշկերտն» այս մրցաշրջանում առաջնության միակ թիմն է, որը մեկնարկային 8 տուրերում ոչ մի պարտություն չի կրել։