Ըստ Fichajes-ի՝ Միլանի «Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի ծառայություններով։
Ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում անգլիական թիմում նույնիսկ մարզիչ Էրիկ տեն Հագի գալուց հետո։
Ներաձուրիները պատրաստ են հունվարին հարցում անել հոլանդացու տրանսֆերի վերաբերյալ: Նշվում է, որ կիսապաշտպանը դժվարությամբ է հարմարվում ԱՊԼ-ին, այդ իսկ պատճառով նրա համար այժմ կարևոր է փոխել առաջնությունը:
Դոնիի տրանսֆերային արժեքն այս պահի դրությամբ կազմում է 20 մլն եվրո։