«Լիվերպուլը» կարող է ժամկետից շուտ խզել Արտուրի վարձակալության պայմանագիրը «Յուվենտուսի» հետ:
Ինչպես տեղեկացնում է Tutto Mercato Web-ը, անգլիական ակումբը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս մեկ կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու տարբերակը:
Եթե դա տեղի ունենա, ապա «Լիվերպուլը» պատրաստ կլինի ժամկետից շուտ ավարտել Արտուրի վարձակալությունը, ով այս դեպքում կվերադառնա «Յուվենտուս», որտեղ նույնպես հույս չեն կապում նրա վրա։
Արտուրը «Լիվերպուլում» ցույց չտվեց իրենից սպասված մակարդակը. նշվում է, որ Յուրգեն Կլոպը ցանկանում էր թիմում այլ տեսակի խաղացող տեսնել։ «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո բրազիլացին խաղադաշտում անցկացրեց ընդամենը 13 րոպե՝ փոխարինման դուրս գալով Չեմպիոնների լիգայի «Նապոլիի» դեմ խաղում (1:4): «Էվերտոնի» (0:0) և «Այաքսի» դեմ խաղերում կիսապաշտպանը մնացել է պահեստայինների նստարանին։