Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ, հայտնում է հունական ակումբի մամուլի քարտուղարությունը: Խամեսն «Օլիմպիակոս» է տեղափոխվել քաթարական «Ալ-Ռայանի» հետ: Ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ:
Կոլումբացի 2021 թվականից է հանդես եկել «Ալ-Ռայանում», որտեղ տեղափոխվել էր անգլիական «Էվերթոնից»: Ռոդրիգեսը հանդես է եկել նաև Մյունխենի «Բավարիայում»:
«Օլիմպիակոսում» է հանդես գալիս «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն:
Խամեսը հայտնի է Մադրիդի «Ռեալում» և Կոլումբիայի հավաքականում ելույթներով: Իսպանական ակումբում նա երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: