Հարձակվող Էնդի Քերոլը, ով առավել հայտնի է «Լիվերպուլում» իր ելույներով, նոր ակումբ ունի:
33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Չեմպիոնշիփը ներկայացնող «Ռեդինգի» հետ։ Աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունվարի կեսերը։
Անցյալ աշնանը Էնդի Քերոլն արդեն կարճաժամկետ պայմանագիր էր կնքել «Ռեդինգի» հետ: Այն ժամանակ հարձակվողը թիմի կազմում անցկացրել է ութ հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։ Երկու ամիս անց Քերոլը տեղափոխվեց «Վեսթ Բրոմվիչ», իսկ ամռանը ստացավ ազատ գործակալի կարգավիճակ։
«Ռեդինգը» Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում այժմ չորրորդ տեղում է: