«Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Լուկաս Վենտուրան: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական մի շարք ակումբներում, ուկրաինական «Մետալիստ 1925» և «Գորնյակ-Սպորտ» թիմերում, Էլ Սալվադորի «Ագիլայում»:
Լուկասի նախորդ ակումբը Գվատեմալայի «Մալակատեկոն» էր: