Գերմանիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի Անգլիայի և Հունգարիայի դեմ հանդիպումների համար։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը 2021 թվականից գլխավորում է Հանս-Դիտեր Ֆլիկը, ով նախկինում Մյունխենի «Բավարիայի» հետ հաղթել էր Չեմպիոնների լիգան։