Իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի»՝ պորտուգալական «Բենֆիկայից» կրած տնային պարտության մասին (1:2) իր կարծիքով։
«Յուվեի» համար շատ դժվար հանդիպում էր, թուրինցիները չկարողացան վերադառնալ խաղ՝ գոլեր ընդունելուց հետո: Թիմը հիանալի մեկնարկեց, բայց հետո պարզապես չկարողացավ հետ պահել մրցակցի տեմպը: Խաղադաշտում բացարձակ հավասարակշռություն չկար։
Թուրինցիներն այժմ դժվար ժամանակներ են ապրում: Ժամանակին Ալեգրին այլ թիմ ուներ. այժմ նա չի կարողանում խնդիրներ լուծելու տարբերակներ գտնել»,- մեջբերում է Կապելոյին Tuttosport-ը։
Չեմպիոնների լիգայի երկու տուրերում թուրինյան ակումբը երկու պարտություն է կրել։