Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը սեպտեմբերյան ուսումնամարզական հավաքի և Ղրղզստանի հետ կայանալիք ընկերական խաղի համար:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին Բիշքեկում:
Թիմի վերջնական հայտացուցակում են ընդգրկվել «Կռիլյա Սովետովի» հայազգի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոն և Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանը: