Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ բասկետբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակչում Վենսան Կոլլեի թիմը լրացուցիչ ժամանակում 93։85 հաշվով հաղթեց Իտալիային։
Լեհաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվել է 87:80 հաշվով։
Կիսաեզրափակչում Լեհաստանը կխաղա Ֆրանսիայի հետ։ Կիսաեզրափակչի մյուս խաղում կհանդիպեն Գերմանիան և Իսպանիան։