«Սյունիքի» դարպասապահ Միհրան Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի Մ-19տ․ ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի Մ-19տ․ ազգային հավաքականը սեպտեմբերի 16-ից սեպտեմբերի 19-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ակադեմիայում անցկացնելու է ուսումնամարզական հավաք, որից հետո սեպտեմբերի 20-ից սեպտեմբերի 28-ը կմեկնի Գերմանիա մասնակցելու ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Մ-19տ․ առաջնության ընտրական փուլին։