«Ռեյնջերսը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Նապոլիի» դեմ խաղից առաջ կատարել է Մեծ Բրիտանիայի օրհներգը՝ չնայած ՈՒԵՖԱ-ի արգելքին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
«Չելսին», «Սիթին» և «Ռեյնջերսը» ՈՒԵՖԱ-ին խնդրել էին թույլ տալ ՉԼ տնային խաղերից առաջ մարզադաշտում միացնել Մեծ Բրիտանիայի օրհներգը, սակայն ՈՒԵՖԱ-ն մերժել էր այդ խնդրանքը: Այդ խաղերից առաջ չի կատարվել Չեմպիոնների լիգայի հիմնը, իսկ դաշտի կենտրոնում չեն տեղադրվել մրցաշարի տարբերանշանով դրոշները:
Այդուհանդերձ, շոտլանդական թիմն անտեսել է ՈՒԵՖԱ-ի արգելքն ու լռության րոպեից հետո Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում կատարել է Մեծ Բրիտանիայի օրհներգը՝ թիմի երկրպագուների հետ:
«Ռեյնջերս»-«Նապոլի» խաղը սեպտեմբերի 13-ից տեղափոխվեց սեպտեմբերի 14-ին՝ կապված թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան սգո արարողությունների անցկացման հետ: Ընդ որում, իտալացի երկրպագուներին թույլ չեն տվել ներկա լինել Շոտլանդիայում կայացած խաղին: