Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել Հունաստանում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա կոլումբիացին մոտ է «Օլիմպիակոս» տեղափոխվելուն, որը մտադիր է վարձակալել ֆուտբոլիստին։ Հաղորդվում է, որ խաղացողն այսօր մեկնելու է Հունաստան, որտեղ բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի։
Ավելի վաղ «Օլիմպիակոս» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն։
Խամեսը խաղում է «Էր Ռայյանում» 2021 թվականի սեպտեմբերից, պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։