MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ հաղթեց «Կոլամբուսին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթղանակով՝ 2-1 հաշվով․ Ֆլորիդան ներկայացնող ակումբի կազմում դուբլ գրանցեց Գոնսալո Իգուաինը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Չուչո Հերնանդեսը։
«Կոլամբուսի» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
Այս տուրից հետո «Մայամին» 39 միավորով 8-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում, «Կոլամբուսը»՝ 41 միավորով 7-րդը։