Բոսնիա և Հերցեգովինայի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը քննադատել է երկրի ֆուտբոլային իշխանությունների՝ Ռուսաստանում տեղի ազգային թիմի հետ ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ որոշումը։
«ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն հեռացրել են ռուսներին։ Ողջ աշխարհը տառապում է ստեղծված իրավիճակից, իսկ Բոսնիան պիտի առաջին քա՞յլն անի ընդառաջ։ Մենք վատ տպավորություն կթողնենք։
Ես չարացած չեմ ռուս ֆուտբոլիստների հանդեպ, բայց եթե բոլորը որոշել են դեմ դուրս գալ Ռուսաստանին, ապա մենք էլ պիտի այդպես անենք»,- Պյանիչի խոսքերն է փոխանցում DAZN-ը։
Հավաքականների միջև ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում։