«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը հետևում է 20-ամյա էկվադորցու ելությներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չելսին» գլխավորել է «Բրայթոնի» նախկին մարզիչ Գրեմ Փոթերը։
Ընթացիկ մրցաշրջանում Կայսեդոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև «Ինդեպենդիենտեում» և բելգիական «Բերշոտում»:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը Էկվադորի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։