Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Արսենալ» — ՊՍՎ հանդիպումը և Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղերը կարող են հետաձգվել։
Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության և սգո միջոցառումների հետ կապված ոստիկանության հնարավոր սակավության պատճառով դեռևս հստակ չէ, թե արդյոք Եվրոպա լիգայի խմբային փուլի «Արսենալ»-ՊՍՎ հանդիպումը, որը նախատեսված է հինգշաբթի, կարող է կայանալ։
Կասկածի տակ են նաև Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումները։ Դրանք կարող են տեղափոխվել, քանի որ Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության կազմակերպումը, որը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, ոստիկանական մեծ ռեսուրսներ կպահանջի, գրում է The Telegraph-ը։
ՈւԵՖԱ-ն կարծում է, որ եվրոպական մրցաշարերի բոլոր հանդիպումները, բացառությամբ «Արսենալի» խաղի, կանցկացվեն նախատեսվածի պես։
Նախկինում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեյնջերս»-«Նապոլի» հանդիպումը հետաձգվել էր սեպտեմբերի 13-ից 14-ը։ Ինչպես նաև, ի նշան մահացած թագուհու նկատմամբ հարգանքի, հետաձգվել են Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի բոլոր հանդիպումները։