«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ հարաբերությունների մասին։
— Կարպինը փոխվե՞լ է ազգային հավաքականը գլխավորելուց հետո:
-Ինձ համար փոխվել է։ Որքան էլ բարձր մակարդակի վրա լինի Վալերի Գեորգիևիչը, նա միշտ աճում է, աշխատում է իր վրա։ Եթե համեմատեք նրան հավաքականը գլխավորելուց առաջ և հիմա, ապա ինձ համար նա ուժեղացել է որպես մարզիչ։
-Կարպին կարող է նաև կատակել, հա՞: Ձեզ հետ նման բան պատահե՞լ է։
— Դա երևի ինձ հետ ավելի հաճախ է պատահում, քան մյուսներին, հա:
-Ինչո՞ւ:
— Ես չգիտեմ: Միգուցե ես եմ այդպես կարծում։ Բայց ընդհանրապես, Վալերի Գեորգիևիչը հաճախ է կատակում, և ոչ միայն իմ հասցեին։ Սա նորմալ պրակտիկա է։ Կատակներ, կատակներ․․․ ամեն օր: Նա կարող է ոչ թե պարզապես կատակել, այլ հեգնել քեզ: Դուք կծիծաղեք, բայց հետո կհասկանաք, թե ինչ նկատի ուներ նա դրանով,- ասել է Բայրամյանը Российской газета-ին տված հարցազրույցում։