Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, «Ռոստովը» ՌՊԼ-ի 9-րդ տուրի խաղում 4։2 հաշվով հաղթեց «Սպարտակին»։
Ռոստովցիները «Զենիթի» հետ մնում են Ռուսաստանի առաջնության միակ թիմերը, որոնք 9 հանդիպումներում ոչ մի պարտություն չեն կրել։
Ռոստովյան ակումբը պատմության մեջ առաջին անգամ ՌՊԼ-ում մեկնարկել է առանց պարտության 9-րդ տուրից հետո:
Վալերի Կարպինի թիմն այս պահին 19 միավորով երրորդ տեղում է։