Դանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում «Սիլկեբորգը» սեփական հարկի տակ ընդունեց «Օրխուսին»։
Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
«Սիլկեբորգի» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը։
Այս խաղից հետո «Սիլկեբորգը» 16 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Նորշելանդին» զիջելով 4 միավոր։